Թագավորն ինձ ասաց. «Ինչի՞ մասին է քո խնդրանքը»։ Եվ ես, աղոթքի կանգնած և իմ միտքը դեպի երկնքի Աստված ամբարձած,
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աննան մտքում էր աղոթում, և շրթունքները չէին շարժվում, ձայնը լսելի չէր, բայց Տերը լսեց նրան, Հեղին կարծեց, թե նա հարբած է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աննան խոսում էր իր սրտից. միայն շրթունքներն էին շարժվում, բայց ձայնը չէր լսվում, և Հեղին կարծեց, թե նա հարբած է։ |
Թագավորն ինձ ասաց. «Ինչի՞ մասին է քո խնդրանքը»։ Եվ ես, աղոթքի կանգնած և իմ միտքը դեպի երկնքի Աստված ամբարձած,
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Դա՛տ արա ինձ, Տե՜ր, որովհետև ես անբծությամբ ապրեցի. Քեզ հուսացի և չեմ սասանվելու։
Ամենակալ Տերը կպաշտպանի նրանց։ Կոչնչացնեն նրանց ու կթաղեն նրանց պարսատիկների քարերով, կխմեն նրանց արյունը գինու պես և կլցնեն տաշտերը զոհասեղանի պես։
Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը. որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպե՛ս պետք է աղոթել։ Բայց Հոգին ինքը բարեխոս է լինում մեզ համար անմռունչ հառաչանքով։