Երբ տեղ հասան, Աստծու պարգևներին արժանի գոհություն հայտնեցին։ Նորից հաստատեցին իրենց այն որոշումը, որ այդ օրը նույնպես դասվի իրենց տարեկան տոների շարքը և ուրախություն կատարվի։ Նվերներ մատուցեցին, ուրախության վայրում հուշարձան կանգնեցրին և այդ օրը դասեցին տարեկան տոների շարքը։