Երբ հրեաներն ստացան այս հրովարտակը, ոչ թե անմիջապես հեռացան, այլ թագավորի մոտ մտնելով՝ խնդրեցին ու ասացին. «Հրեաների միջից ով ինքնակամ ուրացել է սուրբ Աստծուն ու հրաժարվել Աստծու օրենքներից, հրաման թող տրվի, որ նրանց հանձնեն մեր ձեռքը, որպեսզի Օրենքին համապատասխան պատիժ տրվի նրանց»։ Դրան ավելացրին և ասացին.