Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ՍԱՂՄՈՍՆԵՐ 124 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՍԱՂՄՈՍՆԵՐ 124

Աստված՝ ժողովրդի Պահապանը
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։

1 Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,-

2 Եթե Տերը մեզ հետ չլիներ, երբ մարդիկ մեզ վրա հարձակվեցին,

3 Ողջ-ողջ կուլ կտային մեզ, երբ նրանց բարկությունը բորբոքված էր մեզ վրա,

4 Եվ ջրերը կթաղեին մեզ, հեղեղը կանցներ մեր անձերի վրայով,

5 Գոռոզ ջրերը կանցնեին մեր անձերի վրայով։

6 Օրհնյա՜լ լինի Տերը, որ մեզ որս չդարձրեց նրանց ատամների համար։

7 Մեր անձերը ճնճղուկի պես խույս տվեցին որսորդների որոգայթից. որոգայթը փշրվեց, և մենք ազատվեցինք։

8 Մեր օգնությունը Տիրոջ անվամբ է. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia