1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի 2 Անձկության օրը Տերը թող լսի քեզ, Հակոբի Աստծու անունը օգնական թող լինի քեզ։ 3 Իր սրբավայր Սիոնից Քեզ օգնություն թող ուղարկի Եվ ընդունի քեզ։ 4 Թող հիշի Տերը քո բոլոր զոհերը Եվ ուխտերդ ընդունելի անի։ 5 Տերը թող քեզ տա սրտիդ համաձայն Եվ քո բոլոր ցանկությունները կատարի։ 6 Մենք էլ կցնծանք քո տված փրկությամբ, Հանուն մեր Աստծու կմեծարվենք։ Տերը կատարի քո բոլոր խնդրանքները։ 7 Այժմ հասկացանք, Որ Տերը փրկեց իր օծյալին. Լսեց նրան երկնքի իր սրբավայրից Իր փրկարար աջի զորությամբ։ 8 Ոմանք՝ կառքերով, ուրիշները երիվարներով են պարծենում, Իսկ մենք մեր Աստծու անունն ենք գովաբանում։ 9 Սրանք կործանվեցին և ընկան, Մենք բարձրացանք և ուղղվեցինք։ 10 Տե՛ր, պահպանի՛ր թագավորին Եվ լսի՛ր մեզ այն օրը, երբ աղոթենք քեզ։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia