Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ՍԱՂՄՈՍՆԵՐ 150 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՍԱՂՄՈՍՆԵՐ 150

1

151
(1)Հաշվից դուրս այս սաղմոսը Դավթի ինքնագիրն է, երբ նա մարտնչելու ելավ Գողիաթի դեմ, Սավուղի առջև
Փոքրն էի ես իմ եղբայրների մեջ
Եվ կրտսերը իմ հոր տանը.
Իմ հոր ոչխարներն էի արածեցնում։
(2) Ձեռքերն իմ նվագարան ստեղծեցին,
Եվ մատներս օրհներգության գործիք պատրաստեցին։
(3) Արդ, սա ո՞վ պիտի պատմի իմ Տիրոջը.
Ամեն ինչի մասին Տերն ինքը կլսի։
(4) Նա ուղարկեց իր հրեշտակին,
Ինձ վերցրեց իմ հոր ոչխարների հոտից
Եվ օծեց ինձ իր յուղի օծումով։
(5) Մեծ և գեղեցիկ էին իմ եղբայրները,
Բայց Տերը նրանց չհավանեց։
(6) Ելա ես այլազգու դեմ
Եվ նզովեցի կուռքերը նրա։
(7) Ես նրանից առա սուրը
Եվ կտրեցի նրա գլուխը
Եվ վերացրի նախատինքը
Իսրայելի որդիներից։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia