Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ՍԱՂՄՈՍՆԵՐ 137 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՍԱՂՄՈՍՆԵՐ 137


1 Սաղմոս Դավթի

1 Սաղմոս Դավթի Տե՜ր, քեզ պիտի խոստովանեմ իմ ողջ սրտով, Սաղմոս պիտի երգեմ քեզ հրեշտակների առջև, Որովհետև լսեցիր բերանիս խոսքերը։

2 Պիտի երկրպագեմ քո սուրբ տաճարում Եվ խոստովանեմ անունդ Քո ողորմության և ճշմարտության համար. Ամեն ինչում մեծարեցիր քո սուրբ անունը։

3 Որ օրը քեզ աղոթեմ, լսի՛ր ինձ շուտով Եվ բազմացրո՛ւ հոգուս զորությունները։

4 Աշխարհի բոլոր թագավորները Քեզ պիտի խոստովանեն, Որովհետև լսեցին քո բերանի խոսքերը

5 Եվ պիտի օրհնեն քո ճամփաները։ Քանզի մեծ է փառքը Տիրոջ,

6 Քանզի բարձր է Տերը, Տեսնում է խոնարհներին, Հպարտներին՝ հեռվից ճանաչում։

7 Եթե ընթանամ նեղությունների միջով, Կփրկես ինձ թշնամու բարկությունից. Ձեռքդ կպարզես, և քո աջը կփրկի ինձ,

8 Եվ իմ փոխարեն Տերը կհատուցի։ Քո ողորմությունը հավերժ է, Տե՜ր, Մի՛ անտեսիր ձեռքիդ գործերը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia