Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ՍԱՂՄՈՍՆԵՐ 100 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՍԱՂՄՈՍՆԵՐ 100


1 Սաղմոս Դավթի

1 Սաղմոս Դավթի Ես պիտի օրհնեմ քեզ, Տե՜ր, Քո ողորմության և իրավունքի համար,

2 Սաղմոս պիտի երգեմ և իմաստուն լինեմ Անբիծ ճանապարհին, մինչև գա ինձ մոտ, Որովհետև իմ տան մեջ ես ընթացա սրտիս անբծությամբ։

3 Աչքերիս առջև որևէ անիրավ բան չդրեցի Եվ ատեցի ուրացություն անողներին։

4 Թյուր սիրտ ունեցողն ինձ չմերձեցավ, Անիրավն ինձնից հեռացավ, բայց կարևորություն չտվեցի։

5 Նա, որ ծածուկ խոսեց իր ընկերոջ մասին, Նրան հայտնապես հալածեցի, Նա, որ ամբարտավան էր աչքով և ագահ սրտով, Նրա հետ հաց չկերա։

6 Աչքերս դեպի երկրի հավատացյալներն էին, Որպեսզի նրանք ինձ հետ նստեն. Ով գնում էր անբիծ ճանապարհով, Նա էր ինձ ծառայում։

7 Ամբարտավանություն անողն իմ տան մեջ չէր բնակվում, Անիրավություն խոսողն աչքերիս առջև Հաջողություն չուներ։

8 Ամեն առավոտ սպանում էի Երկրի բոլոր մեղավորներին. Պիտի վերացնեմ Տիրոջ քաղաքից Բոլոր նրանց, ովքեր Անօրենություն են գործում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia