Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ԱՄԲԱԿՈՒՄ 1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ԱՄԲԱԿՈՒՄ 1

1 Տեսիլք, որը տեսավ Ամբակում մարգարեն։

Ամբակումի գանգատն անարդարության դեմ

2 Մինչև ե՞րբ, Տե՛ր, աղաղակեմ, և չլսես, զրկված՝ ձայն տամ քեզ, և չփրկես։

3 Ինչո՞ւ ինձ տառապանք ու հոգնություն ցույց տվեցիր՝ թշվառություն և ամբարշտություն տեսնելու։ Իմ առաջ դատաստան եղավ, և դատավորը կաշառք էր վերցնում։

4 Դրա համար օրենքը մերժվեց, և արդարադատությունը գլուխ չի գալիս. քանի որ ամբարիշտը ճնշում է արդարին, որի համար սխալ դատաստան էր լինում։

Աստծու պատասխանը. բաբելացիների ներխուժումը

5 Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և նայե՛ք, հիացմունքով զարմացե՛ք և չքացե՛ք, որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում, որին չեք հավատա, թեպետ մեկը պատմի ձեզ։

6 Ահա ես արթնացնում եմ քաղդեացիներին՝ դաժան և արագընթաց ազգին, որ ընթանում է երկրի լայնությամբ՝ ժառանգելու վրանները, որոնք իրենը չեն։

7 Ահեղ ու երևելի է. նրա դատաստանն իրենից կլինի, և իր տեսիլքն իրենից կելնի։

8 Նրանց ձիերն ավելի արագ կվազեն, քան ընձառյուծները, ավելի կատաղի, քան արաբացիների գայլերը. նրանց զինյալները կասպատակեն, կդիմեն հեռուներից և կսլանան, ինչպես արծիվները ցանկությամբ՝ կերակուրի վրա։

9 Ամբարիշտների վախճանը կհասնի նրա երեսի դեմ դարձածների համար։ Գերությունը կհավաքի, ինչպես ավազը։

10 Ինքը թագավորների հետ զեխություն կանի, բռնակալները նրա խաղալիքն են, և ինքը բոլոր ամրոցների հետ ամբողջությամբ խաղ կանի, հողակույտեր կհավաքի և կպահի այն։

11 Այն ժամանակ կփոխվի նրա միտքը, կանցնի և կախորժի՝ ասելով. «Այս զորությունն իմ աստծունն է»։

Ամբակումը նորից է գանգատվում

12 Ի սկզբանե մի՞թե դու չես Տերը՝ մեր Աստվածը. չենք մեռնի. Տե՛ր, նրան դրեցիր դատաստանի և ստեղծեցիր ինձ՝ հանդիմանելու նրա խաղը։

13 Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։

14 Մարդկանց կդարձնես ծովի ձկների և սողունների՞ պես, որոնք առաջնորդ չունեն։

15 Վախճանը կարթով կորզեց, իր ցանցով բռնեց նրան և իր ուռկաններով ժողովեց նրան, որի համար կուրախանա և կցնծա նրա սիրտը։

16 Դրա համար զոհ կմատուցի իր ուռկանին և խունկ կծխի իր ցանցին, քանի որ նրանցով ուռճացրեց իր բաժինը և իր ընտիր կերակուրը։

17 Դրա համար կտարածի իր ցանցը և չի խնայի մշտապես կոտորելու ազգերին։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia