Երկու ներքինիների դավադրությունը1 Մի օր Մուրթքեն ապարանքում հանգստանում էր թագավորի երկու ներքինիներ Գաբաթի և Թառայի հետ, որոնք թագավորի ապարանքի պահապաններն էին։ 2 Եվ երբ Մուրթքեն տեղեկացավ ներքինիների մտադրության և նրանց սրտի ցանկության մասին, թե պատրաստվել են ձեռք բարձրացրել Արտաշես թագավորի վրա, նրանց ցանկության մասին հայտնեց արքային։ 3 Թագավորը հարցաքննեց երկու ներքինիներին. նրանք խոստովանեցին, և հրամայեց ձերբակալել նրանց։ 4 Ապա թագավորն այս ամենն արձանագրեց հիշատակարաններում, Մուրթքեն նույնպես գրեց այդ բաների մասին։ 5 Այնուհետև թագավորը հրամայեց Մուրթքեին ավելի մեծ զգուշությամբ հոգ տանել արքունիքին և նրան պարգևներ տվեց։ 6 Իսկ Ամադովթի որդի Համան Բովկեցին, որ մեծ փառք էր վայելում արքայի առաջ, ցանկացավ երկու ներքինիների պատճառով չարչարել Մուրթքեին և նրա ժողովրդին։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia