ՀՈԲ 41:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սիրտը քարի նման ձուլված է, կարծես տակի ջրաղացքարի պես պինդ է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ անդնդային տարտարոսը՝ մի գերի, անդունդները՝ զբոսավայր։ |
Ո՛վ Տեր, մի՞թե քո աչքերը դեպի ճշմարտությունը չեն. դու նրանց հարվածեցիր, բայց նրանք չցավեցին. դու նրանց ոչնչացրիր, մերժում են հանդիմանությունն ընդունել. նրանք իրենց երեսն ապառաժից ավելի են պնդացրել, չեն ուզում դարձի գալ։
Եվ իրենց սրտերն ադամանդի պես դարձրին, որպեսզի չլսեն այն օրենքը և այն խոսքերը, որ Զորքերի Տերն իր հոգով ուղարկեց վաղ մարգարեների միջոցով։ Եվ մեծ սրտմտություն եղավ Զորքերի Տիրոջ կողմից։