ՀՈԲ 14:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ դու իմ քայլերը պիտի հաշվես, բայց իմ մեղքերը չես քննի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արձանագրել ես իմ վարքը. և իմ մեղքերից ոչ մեկը չի վրիպել քեզանից։ |
Եվ ոտքերս կոճղի մեջ ես դնում ու քննում իմ բոլոր ճանապարհները, ոտքիս քայլերին սահմաններ ես դնում։
Նրանք հավաքվում են ու թաքնվում. նայում են իմ ոտքերի հետքերին, որովհետև սպասում են իմ անձին։
Դու, որ մեծ ես խորհրդով և զորավոր՝ գործերով, աչքերդ բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա, որպեսզի յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ և իր գործերի արդյունքի համեմատ հատուցես.