Տասնչորսերորդ տարում եկավ Քոդողագոմորը և նրա հետ եղող թագավորները և կոտորեցին Աստարովթ-Կառնայիմում գտնվող ռափայիմներին, Համում գտնվող զուզեցիներին և Շավե-Կարիաթեմի էմիմներին,
ԵՐԵՄԻԱ 48:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովաբի մասին այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Վա՜յ Նաբավին, որ կործանվեց, Կարիաթեմն ամոթահար եղավ ու գրավվեց. ամրոցն ամոթահար եղավ ու խորտակվեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Վա՜յ Նաբավին, որ կործանվեց, Կարիաթիմն ամոթահար եղավ, գրավվեց. ամոթահար եղավ Մոսոգամբն ու պարտության մատնվեց։ |
Տասնչորսերորդ տարում եկավ Քոդողագոմորը և նրա հետ եղող թագավորները և կոտորեցին Աստարովթ-Կառնայիմում գտնվող ռափայիմներին, Համում գտնվող զուզեցիներին և Շավե-Կարիաթեմի էմիմներին,
Ահա հիմա ամմոնացիները, մովաբացիներն ու Սեիր լեռան բնակիչները, որոնց մեջ մտնելու հրաման չտվեցիր իսրայելացիներին, երբ նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, այլ շեղվեցին նրանցից և չբնաջնջեցին նրանց։
որովհետև Տիրոջ ձեռքը հանգչելու է այս լեռան վրա»։ Մովաբը կոխոտվելու է նրա տակ, ինչպես որ հարդը կոխ է տրվում աղբանոցում։
Ես՝ Տերս եմ դրա պահապանը, ամեն վայրկյան ոռոգում եմ այն. որպեսզի ոչ ոք չվնասի դրան, ես գիշեր-ցերեկ պահպանում եմ այն։
Եվ դրանցից ուղարկի՛ր Եդովմի թագավորին, Մովաբի թագավորին և Ամմոնի որդիների թագավորին, Տյուրոսի թագավորին և Սիդոնի թագավորին այն դեսպանների միջոցով, որոնք եկել էին Երուսաղեմ՝ Հուդայի Սեդեկիա թագավորի մոտ։
Եգիպտոսին և Հուդային, Եդովմին և Ամմոնի որդիներին, Մովաբին և բոլոր մորուքների ծայրը կտրողներին, որ բնակվում են անապատում։ Որովհետև բոլոր ազգերն անթլփատ են, իսկ ամբողջ Իսրայելի տունն անթլփատ է սրտով»։
Տեսնում եմ նրան, բայց ոչ հիմա, Զննում եմ նրան, բայց ոչ մոտից. Մի աստղ է ծագում Հակոբից, Մի մական է բարձրանում Իսրայելից, Խփում է Մովաբի ճակատին Եվ բնաջինջ անում Սեթի բոլոր որդիներին։