Որովհետև թագավորը Քիրամի նավերի հետ ծովում Թարսիսի նավեր ուներ. երեք տարին մեկ Թարսիսի նավերը գալիս էին բեռնված ոսկով և արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգներով։
ԵՐԵՄԻԱ 10:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տափակ ծեծված արծաթը Թարսիսից, իսկ ոսկին Ուփազից է բերվում. վարպետի և ոսկերչի ձեռքի գործ են. կապուտակ և ծիրանի է նրանց զգեստը, բոլորը վարպետների գործ են։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թարսիսից բերված ընտիր արծաթ և ոսկի՝ Սովփաթայից։ Դրանք բոլորը վարպետների և ոսկերիչների ձեռքի գործն են. դրանց կապուտակ ու ծիրանի բոլոր զգեստները հնարամիտ վարպետների գործ են։ |
Որովհետև թագավորը Քիրամի նավերի հետ ծովում Թարսիսի նավեր ուներ. երեք տարին մեկ Թարսիսի նավերը գալիս էին բեռնված ոսկով և արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգներով։
Որովհետև թագավորն ուներ նավեր, որոնք Քիրամի ծառաների հետ գնում էին Թարսիս. երեք տարին մեկ անգամ Թարսիսի նավերը գալիս էին՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգերով։
Թարսիսի և կղզիների թագավորներն ընծա պիտի մատուցեն, պարգևներ պիտի բերեն Շաբայի և Սաբայի թագավորները։
Թարսիսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ամեն տեսակ առատ ապրանքի դիմաց արծաթով, երկաթով, անագով և կապարով էին անում առևտուրը։
Եգիպտոսի երփներանգ կտորից էր քո առագաստը, որ դրոշ էր քեզ համար. Եղիսայի ծովեզրից էր քո կապուտակ և ծիրանագույն ծածկոցը։
Որովհետև սա ևս Իսրայելից է. արհեստավորը շինեց այն, ուրեմն նա Աստված չէ. ուստի փշուր-փշուր պիտի լինի Սամարիայի հորթը։
Բայց Հովնանը վեր կացավ, որ Տիրոջ երեսից Թարսիս փախչի։ Եվ իջավ Հոպպե, մի նավ գտավ, որ Թարսիս էր գնում, և նրա վարձը տվեց ու նրա մեջ մտավ, որպեսզի Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս գնար։
Վա՜յ նրան, որ փայտին ասում է՝ «Զարթնի՛ր», մունջ քարին՝ «Վեր կաց»։ Մի՞թե կարող է ուսուցանել. ահա նա պատված է ոսկով և արծաթով, բայց բնավ հոգի չկա նրա մեջ։