Իսկ Ասուերոսի թագավորության ժամանակ՝ նրա թագավորության սկզբում, ամբաստանագիր գրեցին Հուդայի և Երուսաղեմի բնակիչների դեմ։
ԵՍԹԵՐ 8:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասուերոս թագավորն ասաց Եսթեր թագուհուն և հրեա Մուրթքեին. «Ահա ես Համանի տունը տվեցի Եսթերին, և նրան կախեցին փայտից նրա համար, որ իր ձեռքը բարձրացրել էր հրեաների վրա։ |
Իսկ Ասուերոսի թագավորության ժամանակ՝ նրա թագավորության սկզբում, ամբաստանագիր գրեցին Հուդայի և Երուսաղեմի բնակիչների դեմ։
Համանին կախեցին այն փայտից, որ նա պատրաստել էր Մուրթքեի համար, և թագավորի բարկությունն իջավ։
Այն ժամանակ թագավորի առաջ եղող ներքինիներից մեկը՝ Արբոնան, ասաց. «Ահա այն հիսուն կանգունանոց փայտն էլ, որ Համանը պատրաստել է Մուրթքեի համար, որ բարի է խոսել թագավորի մասին, Համանի տանը տնկված է»։ Եվ թագավորն ասաց. «Նրան կախեցե՛ք դրա վրա»։
Այն ժամանակ Ասուերոս թագավորը Եսթեր թագուհուն տվեց հրեաների թշնամի Համանի տունը, և Մուրթքեն եկավ թագավորի առաջ, քանի որ Եսթերը նրան ասել էր, թե նա իր ինչն էր։
Բարին ժառանգություն է թողնում իր թոռների համար, բայց մեղավորի հարստությունը արդարի համար է պահված։
Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց՝ մեզ համար անեծք դառնալով (քանզի գրված է. «Անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),