ԵԼՔ 38:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա չորս անկյունների վրա եղջյուրներ արեց. նրա եղջյուրներն իրենից էին ելնում. և այն պատեց պղնձով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զոհասեղանի չորս անկյուններին պատրաստեց եղջյուրներ, որոնք զոհասեղանի հետ միաձույլ էին, և դրանք պատեց պղնձով։ |
Դրա չորս անկյունների վրա եղջյուրներ կանես այնպես, որ եղջյուրներն իրենից լինեն։ Այն կպատես պղնձով։
Ողջակեզի սեղանը պատրաստեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երեք կանգուն։
Զոհասեղանի ամբողջ սպասքը, այսինքն՝ մոխրակալները, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղներն ու կրակարանները պատրաստեց. նրա ամբողջ սպասքը պղնձից պատրաստեց։