Ռոբովամը թագավոր եղավ միայն այն իսրայելացիների վրա, որոնք բնակվում էին Հուդայի քաղաքներում։
ԵԶԵԿԻԵԼ 37:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի փա՛յտ վերցրու և նրա վրա գրի՛ր. “Հուդային և նրա ընկերակից Իսրայելի որդիներին”։ Մի փայտ էլ վերցրո՛ւ և նրա վրա գրի՛ր. “Հովսեփին՝ Եփրեմի փայտը և նրա ընկերակից Իսրայելի ամբողջ տանը”։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի գավազա՛ն վերցրու և վրան գրի՛ր՝ “Հուդան ու Իսրայելի որդիները՝ նրա մերձավորները”։ Մի երկրորդ գավազան էլ կվերցնես ու վրան կգրես՝ “Հովսեփին՝ Եփրեմի գավազանը, և Իսրայելի բոլոր որդիները, որ միավորված են նրան”։ |
Ռոբովամը թագավոր եղավ միայն այն իսրայելացիների վրա, որոնք բնակվում էին Հուդայի քաղաքներում։
Նա հավաքեց Հուդայի և Բենիամինի բոլոր մարդկանց, ինչպես և Եփրեմի, Մանասեի ու Շմավոնի ցեղերից նրանց հետ եղող պանդուխտներին, որովհետև Իսրայելից շատերն անցան նրա կողմը՝ տեսնելով, որ նրա Տեր Աստվածը նրա հետ է։
Կվերանա Եփրեմի նախանձը, և Հուդայի երկրին նեղողները կբնաջնջվեն։ Եփրեմը չի նախանձի Հուդայի երկրին, և Հուդայի երկիրը Եփրեմին չի նեղի։
Եվ ես արածեցրի մորթվելու հոտը, այսինքն՝ հոտի թշվառներին։ Եվ երկու գավազան առա. մեկն անվանեցի Բարեսիրություն, մյուսն անվանեցի Համաձայնություն և արածեցրի հոտը։