որովհետև նա խոնարհեցրեց բարձունքների բնակիչներին, բարձր քաղաքը. նա այն ցած քաշեց ու իջեցրեց մինչև գետին, մինչև փոշի։
ԵԶԵԿԻԵԼ 26:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իր ձիերի սմբակներով պիտի կոխկռտի քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանի, և քո հզոր սյուները գետին պիտի իջնեն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իրենց երիվարների սմբակներով հրապարակներդ կոխկրտելու են, ժողովրդիդ սրով կոտորելու է, զորավոր ամրոցներդ հողին է հավասարեցնելու։ |
որովհետև նա խոնարհեցրեց բարձունքների բնակիչներին, բարձր քաղաքը. նա այն ցած քաշեց ու իջեցրեց մինչև գետին, մինչև փոշի։
Նրանց նետերը սուր են, և բոլոր աղեղները՝ լարված, նրանց ձիերի սմբակները՝ կայծաքարի նման, մարտակառքերի անիվները՝ մրրիկի նման։
Եվ նա պիտի ավերի Եգիպտոսում գտնվող Բեթսամյուսի սյուները և Եգիպտոսի աստվածների տները կրակով պիտի այրի"”»։
Երկրի վրա դրոշա՛կ բարձրացրեք, փո՛ղ հնչեցրեք ազգերի մեջ, ազգերին պատրաստե՛ք նրա դեմ, նրա դեմ կանչե՛ք Արարատի, Մինիի և Ասքանազի թագավորություններին, նրա դեմ զորավա՛ր նշանակեք. մազոտ մարախների չափ ձիե՛ր հանեք։
Նրա ձիերն ինձերից ավելի արագաշարժ են և ավելի կատաղի, քան երեկոյան գայլերը։ Նրա ձիավորներն արշավում են և նրա ձիավորները գալիս են հեռվից. նրանք թռչում են ինչպես արծիվը, որ սուրում են ուտելու։