Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 5:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Նրանց նետերը սուր են, և բոլոր աղեղները՝ լարված, նրանց ձիերի սմբակները՝ կայծաքարի նման, մարտակառքերի անիվները՝ մրրիկի նման։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Նրանց նետերը սուր են, աղեղները՝ լարված, նրանց երիվարների սմբակները կարծր ապառաժի նման են, մարտակառքերի անիվները՝ մրրիկի պես։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 5:28
17 Խաչաձեւ Հղումներ  

Զորավոր մարդու նետերը սուր են՝ գիհիների կայծերով։


Քո նետերը սրված են. ազգերն ընկնում են քո ոտքերի տակ. քո նետերը մտնում են թագավորի թշնամիների սիրտը։


Նրանց աղեղները կխոցեն երիտասարդներին և չեն գթա մոր որովայնի պտղին, նրանց աչքը չի խնայի մանուկներին»։


Ծովեզրի անապատի պատգամը։ Հարավից մոլեգնող մրրիկների նման նա գալիս է անապատից՝ սոսկալի մի երկրից։


Ահա գալիս է Տերը կրակով, գալիս են նրա կառքերը մրրիկի նման, որպեսզի նա իր զայրույթն ի գործ դնի բարկությամբ և իր հանդիմանությունը՝ կրակի բոցով.


Ահա նա բարձրանում է ամպերի պես, և նրա կառքերը փոթորկի պես են, արծիվներից արագընթաց են նրա ձիերը։ Վա՜յ մեզ, որ կործանվենք։


Նրա երիվարների սմբակների դոփելու ձայնից, նրա կառքերի դղրդյունից և անիվների շառաչյունից հայրերը զավակներին չպիտի դառնան ձեռքերի թուլանալուց, որովհետև


Նրանց կապարճը բաց գերեզմանի պես է, նրանք բոլորը կտրիճներ են։


Իր ձիերի սմբակներով պիտի կոխկռտի քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանի, և քո հզոր սյուները գետին պիտի իջնեն։


Բայց դու պիտի բարձրանաս, մրրիկի պես պիտի գաս, երկիրը ծածկող ամպի պես պիտի լինես, դու և քո բոլոր զորագնդերը և շատ ժողովուրդներ քեզ հետ"”»։


Վախճանի ժամանակ նրա հետ պիտի բախվի հարավի թագավորը։ Կառքերով ու ձիավորներով և բազում նավերով մրրիկի պես նրա վրա է հարձակվելու հյուսիսի թագավորը, երկրները պիտի մտնի, պիտի ողողի և անցնի։


Վե՛ր կաց, կալսի՛ր, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև ես քո եղջյուրը երկաթյա պիտի դարձնեմ, քո կճղակները պղնձից պիտի անեմ, և դու շատ ժողովուրդների ջարդուփշուր պիտի անես։ Եվ Տիրոջը պիտի նվիրես նրանց հարստությունը և նրանց ստացվածքը՝ ամբողջ երկրի Տիրոջը։


Ահա խարազանի շաչյունը և անիվի շռինդը, սրընթաց ձին և ցնցվող կառքը,


Ձիերի սմբակներն այն ժամանակ կոտրտվեցին վազելուց, Նրա զորավորների վազելուց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ