Գեղեցիկ բարձրություն է, ամբողջ երկրի ուրախությունն է Սիոն լեռը, հյուսիսային կողմում, մեծ Թագավորի քաղաքը։
ԵԶԵԿԻԵԼ 24:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ դու, մարդո՛ւ որդի, ահա երբ նրանցից կվերցնեմ իրենց ամրությունը, իրենց պարծանքի ուրախությունը, իրենց աչքերի ցանկությունը և իրենց հոգու փափագը՝ իրենց որդիներին ու դուստրերին, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. չէ՞ որ այն օրը, երբ նրանցից վերցնեմ իրենց զորությունը, հպարտությունն ու պարծանքը, նրանց աչքի համար ցանկալին, իրենց հոգիների հպարտությունը, նրանց տղաներին ու աղջիկներին, |
Գեղեցիկ բարձրություն է, ամբողջ երկրի ուրախությունն է Սիոն լեռը, հյուսիսային կողմում, մեծ Թագավորի քաղաքը։
Դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա ես պիտի պատժեմ նրանց. երիտասարդները սրից պիտի ընկնեն, նրանց որդիներն ու նրանց դուստրերը սովից պիտի մեռնեն։
Բաբելոնի թագավորը Սեդեկիայի աչքի առաջ սպանեց նրա որդիներին, Հուդայի բոլոր իշխանավորներին էլ մորթեց Ռեբղայում։
Թշնամու պես իր աղեղը լարեց, իր աջով պատրաստ՝ հակառակորդի նման, և կոտորեց աչքին հաճելի բոլոր բաները, իր բարկությունը Սիոնի դուստրերի վրա թափեց կրակի պես։
“Ասա՛ Իսրայելի տանը. "Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես պիտի պղծեմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքը, ձեր աչքերի ցանկությունը և ձեր հոգու փափագը, իսկ ձեր թողած որդիներն ու դուստրերը սրից պիտի ընկնեն։
Ազատվածի գալուց առաջ՝ այն իրիկուն, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, մինչև որ նա առավոտյան ինձ մոտ եկավ և բացեց իմ բերանը. բերանս բացվեց, և ես այլևս համր չէի։
Քո տղաներն ու աղջիկները ուրիշ ժողովրդի կտրվեն, և քո աչքերը կտեսնեն ու ամբողջ օրը կնվաղեն նրանց համար, բայց քո ձեռքում ուժ չի լինի։