ԵԶԵԿԻԵԼ 7:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. |
Ես իմ ձեռքը երկարելու եմ նրանց դեմ և երկիրը մատնելու եմ կործանման ու ոչնչացման՝ Դեբլաթի անապատից սկսած՝ իրենց բոլոր բնակավայրերում։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը”»։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, կասես. Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իսրայելացիների երկրի վախճանը հասել է, երկրի չորս կողմերի վախճան էլ հասել է.
Նրանք իշխանություն ունեն փակելու երկինքը, որպեսզի իրենց մարգարեության օրերին անձրև չտեղա. իշխանություն ունեն և ջրերի վրա՝ դրանք արյուն դարձնելու, ինչպես նաև հարվածելու երկրին բոլոր հարվածներով, քանի անգամ որ կամենան։