Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 6:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Ես իմ ձեռքը երկարելու եմ նրանց դեմ և երկիրը մատնելու եմ կործանման ու ոչնչացման՝ Դեբլաթի անապատից սկսած՝ իրենց բոլոր բնակավայրերում։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Այսպես իմ ձեռքը պիտի երկարեմ նրանց դեմ և երկիրը ամայի ավերակ պիտի դարձնեմ Ռիբլահ անապատից նրանց բոլոր բնակավայրերում։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը"”»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 6:14
23 Խաչաձեւ Հղումներ  

Եվ սաստկացավ Զորությունների Տիրոջ զայրույթն իր ժողովրդի դեմ։ Նա ձեռքը ձգեց նրանց վրա և ոչնչացրեց նրանց։ Բարկացավ լեռների վրա, և նրանց դիակները՝ իբրև աղբ, թափվեցին ճանապարհին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկությունը չիջավ. տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։


Ժողովուրդը դարձի չեկավ, մինչև հարվածի չենթարկվեց։ Զորությունների Տիրոջը փնտրող չգտնվեց։


Արդ, ես իմ ձեռքը երկարելու եմ քո դեմ և քո իրավունքն եմ վերացնելու, քեզ մատնելու եմ քեզ ատելի այլազգիների դուստրերի ձեռքը, որոնք շեղում էին քեզ քո ճանապարհից։ Ամբարշտություն արեցիր


«Մարդո՛ւ որդի, եթե մի երկիր իմ դեմ ինչ-որ հանցանք գործի, իմ ձեռքը նրա դեմ եմ երկարելու, նրա հացի պաշարն եմ կտրելու, նրա վրա սով եմ բերելու և նրա միջից վերացնելու եմ մարդ ու անասուն։


Դեբոնին և Նաբավին, Բեթ Դեբլաթայիմին


Տե՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չճանաչեցին. պիտի ճանաչեն ու ամաչեն, նախանձախնդրությունդ պիտի կլանի չխրատվող ժողովրդին, և այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։


Գերության չմատնվելու համար նրանք սպանվածների տակ պիտի թաքնվեն։ Այս ամենով հանդերձ Տիրոջ զայրույթը չի իջել, նրա ձեռքը տակավին բարձրացած է մնում։


Անօրենությունը պիտի վառվի կրակի պես, չորացած սիզախոտի պես պիտի այրվի կրակից, պիտի վառվի մայրիների անտառում, և ամեն ինչ, որ գտնվում է նրանց բոլոր բլուրների շուրջը, հուրը պիտի այրի։


Մեկնեցին Դեբովն Գադից և բանակեցին Գեղմովն Դեբղաթեմում։


Ո՞ւր գնամ ես քո շնչից, Կամ քո երեսից ես ո՞ւր փախչեմ։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


քեզ վրա ու քո բռնած ճանապարհին համապատասխան՝ քեզնից վրեժխնդիր եմ լինելու, քեզ հատուցել եմ տալու քո բոլոր կուռքերի համար։ Աչքս քեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ, որովհետև քո ընթացքին համապատասխան՝ հատուցել եմ տալու քեզ, և քո կուռքերը քո մեջ են մնալու։ Եվ պիտի իմանաս, որ ես եմ Տերը”։


Երբ ես նրանց ցրիվ տամ ազգերի մեջ և սփռեմ երկրներով մեկ, կիմանան, որ ես եմ Տերը։


այդ պատճառով ահա ես ձեռքս քո դեմ եմ պարզելու և քեզ ավար եմ դարձնելու ազգերի մեջ։ Քեզ ոչնչացնելու եմ ժողովուրդների միջից, քեզ հաստատապես կորստյան եմ մատնելու երկրների միջից։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը”»։


Երկիրն ավերի ու կործանման եմ մատնելու, և ոչնչանալու է նրա զորության ամբարտավանությունը։ Ամայի են դառնալու Իսրայելի լեռները, որպեսզի չլինի թե որևէ մեկն անցնի դրանցով։


«Իմ ձեռքը կերկարեմ Հուդայի վրա և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա և կվերացնեմ Բահաղի անունն այդտեղից և քրմերի անունը՝ քահանաներով հանդերձ,


Տերը կործանելու է աշխարհը, ավերելու և ամայացնելու է այն ու ցանուցիր է անելու նրա բնակիչներին։


Պիտի սգա գինին, պիտի սգա այգին, խրախճանքով տարվածները բոլորը հոգոց պիտի հանեն։


Այդ ողջ երկիրը կավերվի ու կանհետանա, և յոթանասուն տարի կծառայեն այդ ազգերին և բաբելացիների արքային։


Եվ երկիրն ամայության եմ մատնելու այն բանի համար, որ հանցանքներ գործեցին”»,- ասում է Ամենակալ Տերը։


Քեզ հավիտենապես ավերակ եմ դարձնելու, և քո քաղաքներն այլևս չեն վերաշինվելու։ Եվ կիմանաս, որ ես եմ Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ