ԵԶԵԿԻԵԼ 48:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանաների մասին սահմանակից կլինի ղևտացիների մասը քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ ու տասը հազար ձողաչափ լայնությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանաների տարածքի կողքին ղևտացիներինը պիտի լինի քսանհինգ հազար երկարությամբ և տասը հազար լայնությամբ. ամբողջ երկարությունը՝ քսանհինգ հազար, լայնությունը՝ տասը հազար։ |
Այս տարածքից չափվելու է քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ, տասը հազար ձողաչափ լայնությամբ մի բաժին. այնտեղ է լինելու Սրբություն սրբոցը։
երկարությունը քսանհինգ հազար ձողաչափ, լայնությունը՝ տասը հազար։ Ղևտացիների համար, որոնք ծառայություն են անում տաճարում, քաղաքում բնակության համար կալվածք է լինելու։
Երկրի այս բաժնի ոչ մի հատված չի վաճառվի, ոչ էլ կփոխանակվի, որովհետև այն Տիրոջն է նվիրված։
Ղևտացիների ագարակները, որոնք քաղաքների շուրջն են գտնվում, վաճառքի ենթակա չեն, որովհետև դրանք նրանց հավիտենական կալվածքներն են։
Նույն տանը գիշերե՛ք, կերե՛ք և խմե՛ք նրանց ունեցածից, որովհետև մշակն արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխվեք։