Սենյակների դեմ հանդիման տասը կանգուն լայնությամբ ու հարյուր կանգուն երկարությամբ մի անցուղի կար, ճանապարհից մեկ կանգուն ավելի ներս. դրանց դռները դեպի հյուսիս էին նայում։
ԵԶԵԿԻԵԼ 42:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նաև հյուսիսակողմ սենյակների մուտքերի չափով, նաև հարավահայաց սենյակների մուտքերի չափով, նաև առաջին անցուղու մուտքի չափով, որպեսզի միջանցքներին ուղիղ լույս տային, և հնարավոր լիներ դրանց միջոցով դեպի արևելք գնալ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նույն ձևով՝ սենյակների դռները, որոնք դեպի հարավ էին. մի մուտք կար ճանապարհի գլխին, ուղիղ ճանապարհին, որ պատի դիմաց է՝ արևելյան ճանապարհի գլխին, որով մտնում են։ |
Սենյակների դեմ հանդիման տասը կանգուն լայնությամբ ու հարյուր կանգուն երկարությամբ մի անցուղի կար, ճանապարհից մեկ կանգուն ավելի ներս. դրանց դռները դեպի հյուսիս էին նայում։
Դրսից լույս ունեին, ինչպես որ արտաքին բակի սենյակները, որոնք նայում էին հյուսիսային սենյակների ճիշտ դիմացը, հիսուն կանգուն երկարությամբ։