ԵԶԵԿԻԵԼ 36:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի վրա ու ասա՛ լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես իմ նախանձով ու բարկությամբ խոսեցի այն բանի համար, որ դուք հեթանոսներից նախատինք եք կրել”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի մասին և ասա՛ սարերին ու բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես խոսում եմ նախանձախնդրությամբ և իմ զայրույթով, որովհետև դուք ազգերի նախատինքը կրեցիք"։ |
Նրանց համար խաղաղության տունկ եմ աճեցնելու, ու երկրի վրա նրանք այլևս սովից չեն հյուծվելու և ոչ էլ նախատինք են կրելու ազգերի կողմից։
Եվ ձեզ վրա ազգերի անարգանքն այլևս չի լինելու, ժողովուրդներից այլևս նախատինք չեք կրելու, և ձեր ազգն այլևս անզավակ չի մնալու”»,- ասում է Տերը՝ Աստված։
Ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ձեռքս բարձրացնելու եմ ձեր շուրջը գտնվող ազգերի վրա. նրանք կստանան իրենց անարգանքը”։
Եվ այն օրը, երբ Գովգը գա Իսրայելի երկրի դեմ,- ասում է Տերը՝ Աստված,- դուրս է հորդելու զայրույթս,
նաև նախանձս՝ իմ բարկության հրով։ Խոսեցի, թե այն օրն Իսրայելի երկրի վրա մի՞թե մեծ երկրաշարժ չի լինելու.
Նրանց վրա իմ բարկությունն ու ցասումը ի կատար կածվի, ու կմխիթարվեմ։ Եվ կիմանան, որ ես՝ Տերս, խոսեցի իմ վրեժխնդրությամբ, որպեսզի իրենց վրա իմ բարկությունն ի կատար ածեի։