Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 36:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 դրա համար Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Չեմ կարող իմ զայրույթի հրով չխոսել մյուս ազգերի մասին, նաև բոլոր եդովմացիների մասին, որովհետև իմ երկիրն իրենց համար վտարանդի դարձրին, ոտնահարելով անարգեցին բնակիչներին՝ ավերի ու ավարի մատնելով”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Անշուշտ իմ նախանձախնդրության կրակով եմ խոսել մնացած ազգերի և ամբողջ Եդովմի դեմ, որովհետև նրանք ամբողջ սրտի ուրախությամբ և հոգու արհամարհանքով իմ երկիրն իրենց ստացվածք դարձրին, որպեսզի հափշտակեն նրա արոտավայրերը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 36:5
32 Խաչաձեւ Հղումներ  

Եթե ընթանամ նեղությունների միջով, Կփրկես ինձ թշնամու բարկությունից. Ձեռքդ կպարզես, և քո աջը կփրկի ինձ,


Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, մինչև ե՞րբ պիտի բարկանաս Քո ծառաների աղոթքների վրա։


Ով ծաղրում է աղքատին, նա բարկացնում է նրա Արարչին, ով հարվածում է ընկածին, անպատիժ չի մնա, իսկ ով գթում է, ողորմություն պիտի գտնի։


Այսպես է ասում Տերը. «Բոլոր չար հարևանները, որոնք ձեռք են բարձրացնում այն երկրի վրա, որ բաշխեցի Իսրայելի իմ ժողովրդին, ահավասիկ ես նրանց հեռացնելու եմ իրենց երկրից, Հուդայի տունը ևս հանելու եմ նրանց միջից։


ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։


Այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելը որդիներ չունի և կամ վերակացուներ չունի՞։ Ինչո՞ւ Մեղքոմը տիրեց Գադի հողերին, ու Մեղքոմի ժողովուրդը նրա քաղաքներում է բնակվում։


խայտում էիք, ինչպես հորթերը՝ դալար խոտի վրա, և ցուլերի պես կռվում իրար դեմ։


Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ եդովմացիների դուստր, որ բնակվում ես օստացիների այդ երկրում, քեզ էլ կհասնի այս բաժակը. վեր կկենաս ու կխմես, կխմես ու նորից կվերադարձնես։


դրա համար մարգարեացի՛ր ու ասա՛. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն բանի համար, որ ձեր շուրջը գտնվող բոլոր ազգերի անարգանքին ենթարկվեցիք, տարագրվեցիք բազում ազգերի կողմից, ծաղրի առարկա ու ազգերի նախատինք եղաք,


Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի վրա ու ասա՛ լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես իմ նախանձով ու բարկությամբ խոսեցի այն բանի համար, որ դուք հեթանոսներից նախատինք եք կրել”։


նաև նախանձս՝ իմ բարկության հրով։ Խոսեցի, թե այն օրն Իսրայելի երկրի վրա մի՞թե մեծ երկրաշարժ չի լինելու.


Նրանց վրա իմ բարկությունն ու ցասումը ի կատար կածվի, ու կմխիթարվեմ։ Եվ կիմանան, որ ես՝ Տերս, խոսեցի իմ վրեժխնդրությամբ, որպեսզի իրենց վրա իմ բարկությունն ի կատար ածեի։


Պետք չէ տեսնեիր քո եղբոր անկումն օտարների օրը, պետք չէ ոտնահարեիր Հուդայի որդիներին նրանց կորստյան օրերին և պետք չէ մեծաբանեիր նեղության օրը։


Մի՛ չարախնդա ինձ վրա, ո՛վ իմ թշնամի. եթե գլորվեցի, դարձյալ կկանգնեմ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։


Դրա համար սպասի՛ր ինձ,- ասում է Տերը,- իմ հարության օրը վկայության համար։ Քանի որ իմ դատաստանն ազգերի դեմ է՝ բռնելու թագավորներին, նրանց վրա թափելու իմ բարկությունը, իմ սրտմտության ողջ բարկությունը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով կմաշվի ողջ երկիրը։


Եվ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Աղաղակի՛ր և ասա՛. Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ամբողջովին մեծ նախանձախնդրությամբ լցվեցի Երուսաղեմի և Սիոնի համար


և սաստիկ բարկությամբ եմ բարկացած այն ազգերի վրա, որ միասին հարձակվեցին նրանց վրա։ Քանի որ ես փոքր-ինչ բարկացել էի նրանց վրա, բայց նրանք միասին հարձակվեցին չարիքի համար”։


Երուսաղեմից, Հորդանանի մյուս կողմից, ինչպես նաև նրանք, որ Տյուրոսի ու Սիդովնի շրջակայքից էին. բազում ժողովուրդ էր գալիս նրա մոտ, երբ լսում էր, թե նա ինչքա՛ն բաներ է անում։


որովհետև Տերը՝ քո Աստվածը, լափող կրակ է, նախանձախնդիր Աստված։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ