ԵԶԵԿԻԵԼ 28:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՞թե քեզ կոտորողների առջև շարունակելու ես ասել՝ “Աստված եմ ես”։ Բայց դու մարդ ես, ոչ թե Աստված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեզ սպանողների առաջ մի՞թե դեռ ասելու ես. "Ես Աստված եմ", մինչդեռ դու մարդ ես և ոչ Աստված՝ քեզ խոցողների ձեռքում։ |
Եգիպտացի մարդուն են ապավինում և ոչ թե Աստծուն, ձիերի մարմիններին. բայց օգնություն չի լինի. Տերն իր ձեռքը կերկարի նրանց վրա, և օգնողները տանջանքի կենթարկվեն, իսկ նրանցից օգնություն սպասողները կկործանվեն, ամենքն անխտիր կոչնչանան։
Սոդոմի՝ քո քրոջ անօրենությունն այս էր. ամբարտավանություն, հացի լիության և գինու զեխության մեջ մեղկ կյանք էին վարում ինքն ու իր դուստրերը։ Սրանով գերազանցում էին ինքն էլ, դուստրերն էլ։ Աղքատին ու տնանկին ձեռք չէին մեկնում,
Եվ քեզ մահացու վիրավորող անթլփատների բազմության մեջ ես մեռնելու օտարների ձեռքով, որովհետև ես խոսեցի”»,- ասում է Ամենակալ Տերը։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն բանի համար, որ քո սիրտը հպարտացավ, ու ասացիր, թե՝ “Աստված եմ ես և որպես աստված բնակվեցի ծովի խորքում”, սակայն մարդ ես դու, ոչ թե Աստված, թեև սիրտդ իբրև Աստծու սիրտ ներկայացրիր։
Սա վրիժագործ քաղաք է՝ հույսով բնակվելով, որ ասում էր իր սրտում. «Ես եմ, և այլևս ոչ ոք չի լինի ինձանից հետո»։ Ինչպե՞ս դարձավ ավերակ, գազանների ճարակ. ամեն ոք, որ անցնի նրա միջով, կշչա և կշարժի իր գլուխը։