ԵԶԵԿԻԵԼ 28:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ազգերի միջից բոլոր նրանք, ովքեր քեզ ճանաչեն, տրտմելու են քեզ համար, որովհետև կորստյան ես մատնվել ու այլևս հավիտյան գոյություն չես ունենալու”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովուրդների մեջ քեզ բոլոր ճանաչողներն ապշեցին քեզ վրա. դու սարսափելի վախճանի հասար և հավիտյան չքացար"”»։ |
Քեզ ապառաժի եմ վերածելու, ուռկաններ գցելու տեղ ես լինելու։ Այլևս չես վերաշինվելու, որովհետև ես խոսեցի»,- ասում է Ամենակալ Տերը։
Կորստյան եմ մատնելու քեզ, և դու այլևս գոյություն չես ունենալու։ Փնտրվելու ես, բայց հավիտյան չես գտնվելու»։
հսկաների սրով հանդերձ, և կործանելու եմ քո զորությունը։ Ազգերի ամենից անգութներն են գալու և ջնջելու են եգիպտացիների ամբարտավանությունը. խորտակվելու է նրանց ամբողջ զորությունը։
“Բազմաթիվ ազգերի սիրտն եմ զայրացնելու այն ժամանակ, երբ ազգերի հետ քեզ գերությունից դուրս բերեմ դեպի այն երկիրը, որ դու չգիտես։
Եվ հզոր մի հրեշտակ երկանաքարի նման մի մեծ քար վերցրեց ու գցեց ծովի մեջ՝ ասելով. «Այսպես հարձակումով պիտի ընկնի մեծ քաղաք Բաբելոնը և այլևս գոյություն չպիտի ունենա։