ԵԶԵԿԻԵԼ 18:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որևէ մարդու չբռնադատի, ավանդը չյուրացնի, հափշտակություն չանի, իր հացը տա քաղցածներին, մերկին հագցնի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ մարդու չկեղեքի, գրավ չառնի և ոչինչ չհափշտակի, իր հացը սովածին տա և մերկին շոր հագցնի, |
Իսկ այն խեղճին, որ կարիքի մեջ էր, արդյոք երբևէ օգնության չեկա՞։ Թողեցի՞ արդյոք, որ այրու աչքերը ողբալուց մաշվեն։
աղքատին ու տնանկին բռնադատի, հափշտակություն անի, ավանդը չվերադարձնի, կուռքերի պաշտամունքին աչք գցի, անօրենություն գործի,
լեռների վրա զոհաբերվածից չուտի, Իսրայելի տան կուռքերին աչք չգցի, իր մերձավորի կնոջը չպղծի,
մարդու հանդեպ բռնություն չի կատարում, պարտապանի ավանդը վերադարձնում է, հափշտակություն չի անում, իր հացը քաղցածներին է տալիս, մերկին էլ հագցնում է,
որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք,
Բայց տեսե՛ք, թե ի՛նչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի։