Երեմիան նրան ասաց. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Եթե ելնես գնաս բաբելացիների արքայի զորավարի մոտ, ապա քո անձը ողջ կմնա, և այս քաղաքը հրով չի այրվի, կապրեք դու էլ, քո տունն էլ։
ԵԶԵԿԻԵԼ 17:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ամենևին ոտքի չկանգնի, իր ուխտը պահի ու դրա մեջ հավատարիմ մնա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի թագավորությունը նվաստ լինի և չկարողանա իրեն բարձրացնել, որ իր ուխտը պահելով միայն գոյատևի։ |
Երեմիան նրան ասաց. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Եթե ելնես գնաս բաբելացիների արքայի զորավարի մոտ, ապա քո անձը ողջ կմնա, և այս քաղաքը հրով չի այրվի, կապրեք դու էլ, քո տունն էլ։
Բուսնեց և ցածր ու փոքր որթատունկ դարձավ, որի ոստերը ձգվեցին դեպի վեր, իսկ արմատները տարածվեցին իր տակ։ Նա փարթամ որթատունկ դարձավ, ողկույզներ տվեց, շիվերն արձակեց։
եգիպտացիներին վերադարձնելու եմ գերությունից և նրանց բնակեցնելու եմ Պաթուրեսի երկրում, այն երկրում, որտեղից գերի էին քշվել։ Եվ այնտեղ գոյություն է ունենալու մի իշխանություն՝ ավելի խեղճ,
քան բոլոր իշխանությունները։ Այն լինելու է ավելի տկար ու այլևս չի իշխելու ազգերի վրա։ Նրանց սակավաթիվ եմ դարձնելու, որպեսզի ազգերի մեջ այլևս չբազմանան։
Այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասել եմ, թե քո տունը և քո հոր տունը իմ առջև պետք է ծառայեն հավիտյան”, սակայն հիմա Տերն ասում է. “Հիմա այդպես թող չլինի. քանի որ ես փառավորելու եմ ինձ փառավորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ”։