ու թող բացահայտվի քո ամոթը, թող երևա քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրավունքները։ Նա, որ փրկեց քեզ, քեզ այլևս չի մատնի մարդկանց.
ԵԶԵԿԻԵԼ 16:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ահա սրանց համար քո դեմ եմ հավաքելու բոլոր հոմանիներիդ, որոնց հետ խառնակվում էիր, քո բոլոր սիրելիներին ու ատելիներին քո դեմ եմ հանելու, նրանց հավաքելու և քեզ շրջապատել եմ տալու, քո բոլոր չարագործությունները բացահայտելու եմ նրանց առաջ, ու նրանք տեսնելու են քո բոլոր խայտառակությունները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ուստի ես ահա պիտի հավաքեմ քո բոլոր սիրեկաններին, որոնցից դու հաճույք ստացար, և քո բոլոր սիրելիներին ու քո բոլոր ատելիներին. շրջակայքից նրանց քո դեմ պիտի հավաքեմ և քո մերկությունը բացահայտեմ նրանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն քո ամբողջ մերկությունը։ |
ու թող բացահայտվի քո ամոթը, թող երևա քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրավունքները։ Նա, որ փրկեց քեզ, քեզ այլևս չի մատնի մարդկանց.
Եվ եթե քո սրտում ասես՝ “Ինչո՞ւ այս բանը պատահեց ինձ հետ”, ապա դա եղավ քո բազում անիրավությունների պատճառով, քանի որ քո կրունկները բացվեցին քո հետևից՝ խայտառակելով քեզ։
Ե՛լ դեպի Լիբանան ու գուժի՛ր, ձայնդ արձակի՛ր դեպի Բասան, աղաղա՛կ բարձրացրու ծովի այն կողմը, որովհետև քո բոլոր հոմանիները միասին խորտակվեցին։
Իսկ դու, թշվառակա՛ն, ի՞նչ ես անելու։ Եթե կարմիր հագնես, ոսկի զարդով զարդարվես ու քո աչքերին ծարիր քսես, քո զարդարանքները զուր են լինելու։ Հոմանիներդ քեզ մերժեցին և հոգիդ առնել են ուզում։
Ես կանչեցի իմ սիրեկաններին, բայց նրանք արհամարհեցին ինձ. իմ քահանաներն ու երեցներն այստեղ՝ քաղաքում, մեռան. կերակուր փնտրեցին կենդանի մնալու համար, սակայն չգտնվեց։
Մեղք գործեց Երուսաղեմը, դրա համար էլ նրան մեծարողները խայտառակեցին նրան, քանզի տեսան նրա անարգանքը, և նա ինքն էլ հետ դառնալով հոգոց էր հանում։
քանի դեռ չարագործություններդ չէին բացահայտվել, ինչպես այժմ, որ Ասորիքի ու նրա շուրջը գտնվող բոլոր այլազգիների դուստրերի կողմից նախատվում ես բոլոր կողմերից,
Նրա մոտ եկան Բաբելոնի որդիները՝ նրա անկողնում օթևանելու, և նրան իր պոռնկության մեջ պղծեցին։ Նա պղծվեց նրանց հետ, և իր հոգին նրանցից հագեցավ զզվելու աստիճան։
Եվ նա չիմացավ, որ ե՛ս տվեցի նրան ցորենը, գինին ու ձեթը և արծաթ բազմացրի նրա համար, բայց նա արծաթեղեն պատրաստեց ու ոսկեղեն ավելացրեց Բահաղի համար։
Ձեր եղբորն ասացե՛ք՝ «Իմ ժողովուրդ» [𝕸 Ամմի], իսկ ձեր քրոջը՝ «Ողորմություն գտած» [𝕸 Ռուխամա]։
դրա համար կմատնվեն ազգերին։ Բայց այժմ կընդունեմ նրանց, և մի փոքր կդադարեն թագավորներ և իշխաններ օծելուց։
Եվ գազանի տասը եղջյուրները, որ տեսար, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի մերկացնեն և ուտեն նրա մարմինը և այրեն նրան կրակով.