Երգ Երգոց 7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Քանզի գեղեցկացան գնացք քո կօշկօք, դուստր Նադաբայ. ձեւ բարձից քոց նման է ուլանց յեռելոց գործոյ ճարտարի։ 2 Պորտ քո թակոյկ ճախարակեայ՝ անպակաս ի գինւոյ խառնելոյ. որովայն քո՝ իբրեւ զշեղջ ցորենոյ փակեալ շուշանաւ. 3 երկու ստինք քո՝ իբրեւ երկուս ուլս երկուորիս այծեման. 4 պարանոց քո՝ իբրեւ աշտարակ փղոսկրեայ. աչք քո՝ իբրեւ զծովակն Եսեբոնի ի դրունս դստերաց բազմաց՝՝. ռնգունք քո իբրեւ զաշտարակն Լիբանանու, որ դիտէ հանդէպ Դամասկոսի։ 5 Գլուխ քո ի վերայ քո իբրեւ զԿարմեղոս. հիւսք գլխոյ քո իբրեւ զծիրանի, իբրեւ զթագաւոր՝ թագ ի գլուխ յասպարէսս՝՝։ 6 Քանի՜ գեղեցկացար եւ քանի՜ քաղցրացար, սէր ի փափկութեան քում։ 7 Նմանեցաւ մեծութիւն քո արմաւենւոյ, եւ ստինք քո ողկուզաց։ 8 Ասացի թէ՝ Ելից յարմաւենին, բուռն հարից զբարձրութեանց նորա. եւ եղիցին ստինք քո իբրեւ զողկոյզս որթոյ, եւ հոտ ռնգաց քոց իբրեւ զխնձոր։ 9 Կոկորդ քո իբրեւ զգինի ազնիւ։ Հարսնն ի դէմս դստերացն եւ թագուհեացն ասէ.՝՝ Երթեալ զհետ եղբօրորդւոյ իմոյ յուղղութիւնս, բաւականեալ շրթամբք իմովք եւ ատամամբք՝՝։ 10 Ես եղբօրորդւոյ իմոյ, եւ առ իս դարձ նորա։ 11 Եկ, եղբօրորդի իմ, ելցուք յագարակս, ագցուք ի շէնս եւ ի պարտէզս՝՝, կանխեսցուք յայգիս։ 12 Տեսցուք թէ ծաղկեա՞լ իցէ որթ, թէ ծաղկեա՞լ իցէ նոճ, թէ ծաղկեա՞լ իցէ նռնենի, անդ տաց զստինս իմ քեզ։ 13 Մանրագորք ետուն զհոտ իւրեանց, եւ առ դուրս մեր ամենայն մրգաբերք, զնոր առ հնով, զոր ետ ինձ մայր իմ՝՝ պահեցի քեզ, եղբօրորդի իմ։ |