Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 96 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՂԶ (ՂԷ)
Սաղմոս Դաւթի. ի ժամանակի զի երկիրն հաստատեցաւ։՝՝

1 Տէր թագաւորեաց, ցնծասցէ երկիր, ուրախ եղիցին կղզիք բազումք։

2 Ամպ եւ մէգ շուրջ են զնովաւ, յիրաւունս եւ յարդարութիւն ուղղեալ է աթոռ նորա։

3 Հուր առաջի նորա գնասցէ, եւ այրեսցէ շուրջ զթշնամիս նորա։

4 Երեւեցան փայլատակունք նորա տիեզերաց, ետես եւ սասանեցաւ երկիր։

5 Լերինք որպէս մոմ հալեսցին յերեսաց Տեառն, յերեսաց Տեառն ամենայն երկիր։

6 Պատմեսցեն երկինք զարդարութիւն նորա, եւ տեսցեն ամենայն ժողովուրդք զփառս նորա։

7 Ամաչեսցեն ամենեքեան ոյք երկիր պագանեն կռոց, եւ ոյք պարծին ի դրօշեալս իւրեանց. երկիր պագցեն նմա ամենայն հրեշտակք նորա՝՝։

8 Լուաւ եւ ուրախ եղեւ Սիոն, եւ ցնծասցեն դստերք Յուդայ վասն իրաւանց քոց, Տէր։

9 Զի դու բարձրեալ ես ի վերայ ամենայն երկրի, յոյժ բարձրացար ի վերայ ամենայն կռոց։

10 Ոյք սիրէք զՏէր՝ ատեցէք զչարութիւն. պահէ Տէր զանձինս սրբոց իւրոց, ի ձեռաց մեղաւորի փրկեսցէ զնոսա։

11 Լոյս ծագեաց արդարոց, ուղղոց սրտիւք եղեւ ուրախութիւն։

12 Ուրախ եղերուք, արդարք, ի Տէր, եւ խոստովան եղերուք յիշատակի սրբութեան նորա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ