ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 79 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ՀԹ (Ձ) 1 Ի կատարած. ի վերայ զառանցելոցն վկայութիւն. Ասափայ Սաղմոս, ի վերայ Եթւովպացւոցն։՝՝ 2 Որ հովուեսդ Իսրայելի՝ նայեաց, որ առաջնորդես որպէս խաշին Յովսեփու. որ նստիսդ ի քերովբէս՝ յայտնեաց։ 3 Առաջի Եփրեմի, Բենիամինի եւ Մանասէի, զարթո զզօրութիւն քո, եւ եկ ի կեցուցանել զմեզ։ 4 Աստուած զօրութեանց, դարձո զմեզ, երեւեցո զերեսս քո ի մեզ եւ կեցցուք։ 5 Տէր Աստուած զօրութեանց, մինչեւ յե՞րբ բարկանաս յաղօթս ծառայից քոց։ 6 Ջամբեցեր մեզ հաց արտասուաց, եւ արբուցեր մեզ արտասուս չափով։ 7 Արարեր զմեզ նախատինս դրացեաց մերոց, այպն կատականաց թշնամեաց մերոց։ 8 Աստուած զօրութեանց, դարձո զմեզ, երեւեցո զերեսս քո ի մեզ եւ կեցցուք։ 9 Այգի յԵգիպտոսէ փոխեցեր, հաներ զհեթանոսս եւ զնոսա տնկեցեր. 10 եւ առաջնորդեցեր նմա, հաստատեցեր զարմատս նորա եւ ելից զերկիր։ 11 Ծածկեաց զլերինս հովանի նորա, եւ բարունակ նորա զմայրս Աստուծոյ։ 12 Ձգեաց զորթ իւր մինչեւ ի ծով, մինչեւ ի Գետ են շառաւեղք նորա։ 13 Ընդէ՞ր քակեցեր զցանգ նորա, կթեն զնա անցաւորք ճանապարհի։ 14 Ապականեաց զնա խոզ անտառի, եւ երէ վայրի արածեցաւ ի նմա։ 15 Աստուած զօրութեանց, դարձ հայեաց յերկնից եւ տես, այց արա այգւոյս այսմիկ, 16 եւ դարման տար սմա զոր տնկեաց աջ քո, ի վերայ որդւոյ մարդոյ՝ զոր զօրացուցեր զնա ի քեզ։ 17 Այրեցեալ ի հուր եւ աւերեալ, ի սաստէ քումմէ կորիցեն։ 18 Եղիցի ձեռն քո ի վերայ առն, աջ քո ի վերայ որդւոյ մարդոյ՝ զոր զօրացուցեր զնա ի քեզ։ 19 Ոչ եւս ի բացեայ եղիցուք մեք ի քէն. կեցուսցես դու զմեզ, եւ զանուն քո կարդասցուք։ 20 Տէր Աստուած զօրութեանց, դարձո զմեզ, երեւեցո զերեսս քո ի մեզ եւ կեցցուք։ |