Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 74 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՀԴ (ՀԵ)

1 Ի կատարած. Մի՛ ապականեր. Սաղմոս օրհնութեան Ասափայ։

2 Խոստովան եղիցուք առ քեզ, Աստուած, խոստովան եղիցուք եւ կարդասցուք զանուն քո. պատմեցից՝՝ զամենայն սքանչելիս քո։

3 Յորժամ ժամ առից՝ ես ուղիղ դատեցայց։

4 Մաշեցաւ երկիր եւ ամենայն բնակիչք նորա, ես հաստատեցի զսիւնս նորա։

5 Ասացի անօրինաց թէ՝ Մի՛ անօրինիք. եւ մեղաւորաց թէ՝ Մի՛ բարձրացուցանէք զեղջեւրս ձեր։

6 Մի՛ համբառնայք ի բարձունս զեղջեւրս ձեր, եւ մի՛ խօսիք զԱստուծոյ անիրաւութիւն՝՝։

7 Զի ոչ յարեւելից եւ ոչ յարեւմտից եւ ոչ յանապատէ լերանց,

8 այլ Աստուած դատաւոր է, զայս խոնարհ առնէ, եւ զսոյն բարձրացուցանէ։

9 Բաժակ ի ձեռին Տեառն գինի լի անապակ արկեալ, եւ խոնարհեցոյց յայսմանէ յայս. սակայն մրուր նորա ոչ սպառեսցի՝՝, եւ արբցեն զնա ամենայն մեղաւորք երկրի։

10 Ես ցնծացայց յաւիտեան, սաղմոս ասացից Աստուծոյ Յակոբայ։

11 Զամենայն եղջեւրս մեղաւորաց փշրեսցես, եւ բարձր եղիցի եղջեւր արդարոյ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ