Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 66 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԿԶ (ԿԷ)

1 Ի կատարած ընդ օրհնութիւն. Սաղմոս երգոց։՝՝

2 Աստուած, ողորմեա մեզ եւ օրհնեա զմեզ, երեւեցո զերեսս քո ի մեզ, եւ ողորմեա մեզ՝՝,

3 ճանաչել յերկրի զճանապարհս քո, յազինս ամենայն զփրկութիւնս քո։

4 Խոստովան եղիցին առ քեզ ժողովուրդք, Աստուած, խոստովան եղիցին առ քեզ ժողովուրդք ամենայն։

5 Ուրախ եղիցին եւ ցնծասցեն ազինք, զի դու դատիս զժողովուրդս յուղղութիւն, եւ ազգաց երկրի դու առաջնորդես։

6 Խոստովան եղիցին առ քեզ ժողովուրդք, Աստուած, գոհասցին զքէն ժողովուրդք ամենայն։

7 Երկիր ետ զպտուղ իւր, եւ օրհնեաց զմեզ Աստուած, Աստուած մեր։

8 Աստուած մեր օրհնեսցէ զմեզ, եւ ի նմանէ երկիցեն ամենայն ծագք երկրի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ