Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 64 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԿԴ (ԿԵ)

1 Ի կատարած. Սաղմոս Դաւթի. օրհնութիւն Երեմիայի եւ Եզեկիելի եւ ժողովրդեանն յորժամ ի պանդխտութենէն կամէին ելանել։՝՝

2 Քեզ վայելէ օրհնութիւն, Աստուած, ի Սիոն, եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ։

3 Լուր աղօթից իմոց, զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ։

4 Բանք անօրինաց զօրացան ի վերայ մեր, զամպարշտութիւնս մեր դու քաւեսցես։

5 Երանի՛ զոր ընտրեցեր եւ ընկալար, եւ բնակեսցէ ի գաւիթս քո. լցցուք մեք ի բարութենէ տան քո, սուրբ է տաճար քո։

6 Սքանչելի արդարութեամբ, լուր մեզ, Աստուած փրկիչ մեր, յոյս ամենայն ծագաց երկրի եւ որ ի ծով հեռի։

7 Ո պատրաստէ զլերինս զօրութեամբ իւրով, եւ զգեցեալ է զօրութիւն։

8 Ո խռովեցուցանէ զմեծութիւն ծովու, եւ զձայն ալեաց նորա ցածուցանէ. խռովեսցին հեթանոսք։՝՝

9 Եւ երկիցեն բնակիչք երկրի ի նշանաց քոց. յելս առաւօտու եւ ընդ երեկոյս զուարճասցին։՝՝

10 Հայեցար յերկիր՝ արբեցուցեր զնա, եւ բազում արարեր զմեծութիւն նորա. գետն Աստուծոյ լի եղեւ ջուրբ. պատրաստ արարեր զկերակուր նորա, զի այսպէս է պատրաստութիւն։

11 Զակօս նորա արբուցեր, եւ բազում արարեր զարմտիս նորա՝՝. ի ցօղել նորա՝ զուարթ եղիցի բոյս նորա.

12 օրհնեսցի պսակ տարւոյ քաղցրութան քո. դաշտք քո լցցին պարարտութեամբ.

13 պարարտասցին գեղեցկութիւնք անապատի՝՝. բլուրք ցնծութիւն զգեցցին.

14 զգեցցին խոյք մաքեաց՝՝. հովիտք բազում արասցեն ցորեան. աղաղակեսցեն եւ օրհնեսցեն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ