Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 46 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԽԶ (ԽԷ)

1 Ի կատարած. վասն որդւոցն Կորխայ. Սաղմոս Դաւթի։՝՝

2 Ծափս հարէք, ամենայն հեթանոսք, աղաղակեցէք առ Աստուած ի ձայն ցնծութեան։

3 Տէր բարձրեալ եւ ահարկու, Թագաւոր մեծ ի վերայ ամենայն երկրի։

4 Հնազանդ արար զժողովուրդս ընդ մեզ, եւ զհեթանոսս ի ներքոյ ոտից մերոց։

5 Ընտրեաց զմեզ իւր ի ժառանգութիւն, գեղեցկութեանցն՝՝ Յակոբայ զոր եւ սիրեաց։

6 Համբարձաւ Աստուած օրհնութեամբ, եւ Տէր մեր ձայնիւ փողոյ։

7 Սաղմոս ասացէք Աստուծոյ մերում՝՝, սաղմոս ասացէք Թագաւորին մերում, սաղմոս ասացէք։

8 Թագաւոր մեծ ի վերայ ամենայն երկրի Աստուած է, սաղմոս ասացէք նմա իմաստութեամբ։

9 Թագաւորեաց Աստուած ի վերայ հեթանոսաց, Աստուած նստաւ յաթոռ սրբութեան իւրոյ։

10 Իշխանք ժողովրդոց ժողովեցան առ Աստուած Աբրահամու, զի Աստուծոյ զօրութիւնք յերկրէ յոյժ համբարձան։՝՝

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ