Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 45 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԽԵ (ԽԶ)

1 Ի կատարած. որդւոցն Կորխայ ի վերայ գաղտնեաց։՝՝

2 Աստուած մեր ապաւէն եւ զօրութիւն, օգնական ի վերայ նեղութեանց որ գտին զմեզ յոյժ՝՝։

3 Վասն այսորիկ ոչ երկիցուք մեք ի խռովել երկրի, ի փոփոխել լերանց ի սիրտ ծովու։

4 Գոչեցին եւ խռովեցան ջուրք նոցա, խռովեցան լերինք ի զօրութենէ նորա։

5 Գնացք գետոց ուրախ առնեն զքաղաքն Աստուծոյ, եւ սուրբ արար զյարկս իւր Բարձրեալն՝՝։

6 Աստուած ի մէջ նոցա եւ նոքա մի՛ սասանեսցին, օգնեսցէ նոցա Աստուած ի վաղորդայնէ մինչ ի վաղորդայն։

7 Խռովեցան հեթանոսք, եւ խոնարհ եղեն թագաւորութիւնք. ետ զձայն իւր Բարձրեալն՝ եւ խռովեցաւ երկիր։

8 Տէր զօրութեանց ընդ մեզ, ընդունելի է մեր Աստուած Յակոբայ։

9 Եկայք եւ տեսէք զգործս Աստուծոյ, որ արար զնշանս եւ զարուեստս ի վերայ երկրի։

10 Եհար զպատերազմ ի ծագաց մինչ ի ծագս երկրի. զաղեղունս փշրեաց, զզէնս խորտակեաց եւ զասպարս այրեաց հրով։

11 Կանխեցէք եւ ծաներուք զի ես եմ Աստուած. բարձր եղէց ի հեթանոսս, եւ բարձրացայց ի վերայ երկրի։

12 Տէր զօրութեանց ընդ մեզ, ընդունելի է մեր Աստուած Յակոբայ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ