Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 40 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ Խ (ԽԱ)

1 Ի կատարած. Սաղմոս Դաւթի։

2 Երանի՛ որ խորհի զաղքատն եւ զտնանկն, յաւուր չարի փրկէ զնա Տէր։

3 Տէր փրկէ զնա եւ կեցուցանէ, երանելի առնէ զնա ի վերայ երկրի, եւ ոչ մատնէ զնա ի ձեռս թշնամեաց իւրոց։

4 Տէր օգնական է նմա ի մահիճս ցաւոց իւրոց, զամենայն անկողինս նորա դարձուցանէ ի հիւանդութենէ նորա։

5 Ես ասացի, Տէր, ողորմեա ինձ, բժշկեա զանձն իմ, ես մեղայ քեզ։

6 Թշնամիք իմ ասացին ինձ չար. Ե՞րբ իցէ զի մեռցի եւ կորիցէ անուն նորա։

7 Մտանէր տեսանել զնանրութիւն, խօսէր ի սրտի իւրում, եւ ժողովէր զանօրէնութիւնս յանձն իւր. արտաքս ելանէր եւ զնոյն խօսէր։

8 Զինէն շշնջէին ամենայն թշնամիք իմ. խորհեցան չար ի վերայ իմ.

9 բան անօրէնութեան եդին ի վերայ իմ. միթէ որ ննջիցէն՝ այլ ո՞չ՝՝ եւս յաւելուցու յառնել։

10 Քանզի եւ այրն խաղաղութեան իմոյ յոր եւ եսն յուսացայ. որ ուտէր զհաց իմ՝ յաճախեաց առնել ինձ խաբէութիւն։

11 Այլ դու, Տէր, ողորմեա ինձ, կանգնեա զիս, եւ հատուցից նոցա։

12 Յայսմ ծանեայց թէ հաճեցար ընդ իս, զի մի՛ ուրախ եղիցին յիս թշնամիք իմ։

13 Այլ զիս յամբծութեան իմում ընկալար, եւ հաստատեցեր զիս առաջի քո յաւիտեան։

14 Օրհնեալ Տէր Աստուած Իսրայելի յաւիտեանս յաւիտենից։ Եղիցի, եղիցի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ