Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 34 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԼԴ (ԼԵ)
Ի կատարած. Սաղմոս Դաւթի։

1 Դատեա, Տէր, զայնոսիկ ոյք դատին զիս, մարտիր ընդ այնոսիկ որ մարտնչին ընդ իս։

2 Առ զզէն եւ զասպար քո, եւ արի յօգնել ինձ։

3 Հան զսուր քո ընդդէմ հալածչաց իմոց, արգել զնոսա. եւ ասա դու ցանձն իմ թէ՝ Փրկութիւն քո ես եմ։

4 Ամաչեսցեն եւ յամօթ լիցին ոյք խնդրէին զանձն իմ. դարձցին յետս եւ ամաչեսցեն ոյք խորհէին ինձ չար։

5 Եղիցին նոքա որպէս փոշի առաջի հողմոյ, եւ հրեշտակ Տեառն նեղեսցէ զնոսա։

6 Եղիցին ճանապարհք նոցա ի խաւար եւ ի գայթակղութիւն, եւ հրեշտակ Աստուծոյ հալածեսցէ զնոսա։

7 Ի նանիր թաքուցին ինձ որոգայթ յապականութեան իւրեանց, եւ ի նանիր նախատեցին զանձն իմ՝՝։

8 Հասցէ ի վերայ նոցա որոգայթ զոր ոչ գիտացին, եւ որս զոր թաքուցին՝ առցէ զոտս նոցա, եւ յորոգայթ ի նոյն անկցին։

9 Այլ անձն իմ ցնծասցէ ի Տէր, ուրախ եղիցի ի փրկութեան նորա։

10 Եւ ամենայն ոսկերք իմ ասասցեն. Տէր, ո՞ նման է քեզ. զի փրկեաց զաղքատն ի ձեռաց հզօրի, զաղքատն եւ զտնանկն յայնցանէ որ յափշտակեն զնա։

11 Յարեան ի վերայ իմ վկայք չարեաց, զոր ինչ ոչ գիտէի հարցանէին զիս։

12 Հատուցին ինձ չար փոխանակ ընդ բարւոյ, անժառանգել զանձն իմ խորհեցան յորդւոց ի մարդկանէ։

13 Ես ի նեղել՝՝ նոցա քուրձ զգենուի, խոնարհ առնէի պահօք զանձն իմ, եւ աղօթք իմ ի ծոց իմ դարձցին։

14 Որպէս զեղբայր եւ զընկեր՝ այնպէս հաճոյ լինէի, որպէս սգաւոր եւ տրտում այնպէս խոնարհ առնէի։

15 Ի վերայ իմ՝՝ ուրախ եղեն եւ ժողովեցան, ժողովեցան յիս տանջանք եւ ես ոչ ծանեայ. ցրուեցան եւ ոչ զղջացան։

16 Փորձեցին զիս եւ արհամարհեցին արհամարհանօք, կրճտեցին ի վերայ իմ զատամունս իւրեանց։

17 Տէր, ե՞րբ տեսցես. ի բաց արա զանձն իմ ի խորամանկութենէ նոցա, եւ յառիւծուց զմիամօրութիւն իմ։

18 Խոստովան եղէց քեզ, Տէր, յեկեղեցիս մեծս, եւ ի ժողովս բազմաց օրհնեցից զքեզ։

19 Մի՛ ուրախ եղիցին յիս թշնամիք իմ ոյք ատէին զիս ի տարապարտուց. ակնարկի առնէին յիս աչօք իւրեանց։

20 Ընդ իս զխաղաղութիւն խօսէին, եւ ինքեանք բարկութեամբ զնենգութիւն խորհէին։՝՝

21 Բացին ի վերայ իմ զբերանս իւրեանց, եւ ասացին. Այո, այո, տեսին աչք մեր։

22 Տեսեր, Տէր, եւ մի՛ լռեր, Տէր, մի՛ ի բացեայ առնիր յինէն։

23 Զարթիր եւ հայեաց, Տէր, յիրաւունս իմ, Աստուած իմ եւ Տէր իմ, ի դատաստանս իմ։

24 Եւ իրաւ արա ինձ ըստ արդարութեան քում, Տէր Աստուած իմ. մի՛ ուրախ եղիցին յիս թշնամիք իմ.

25 եւ մի՛ ասասցեն ի սիրտս իւրեանց թէ՝ Վաշ վաշ անձանց մերոց զի ընկլուզաք զնա։

26 Ամաչեսցեն եւ յամօթ լիցին ոյք խնդային ընդ չար իմ. զգեցցին զամօթ եւ զանարգանս ոյք մեծաբանէին ի վերայ իմ։

27 Ցնծասցեն եւ ուրախ լիցին ի քեզ ամենեքեան, ոյք կամին ընդ արդարութիւն իմ. ասասցեն յամենայն ժամ. Մեծ է Աստուած, եւ ոյք կամին զխաղաղութիւն ծառայի քո՝՝։

28 Լեզու իմ խօսեսցի զարդարութիւնս քո, զօրհանապազ զգովութիւնս քո։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ