ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 33 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ԼԳ (ԼԴ) 1 Սաղմոս Դաւթի. ի ժամանակի զի այլագունեաց զերեսս իւր առաջի Աբիմելեքայ. եւ ապա արձակեաց զնա, եւ գնաց։ 2 Օրհնեցից զՏէր յամենայն ժամ, յամենայն ժամ օրհնութիւն նորա ի բերան իմ։ 3 Ի Տէր պարծեսցի անձն իմ, լուիցեն հեզք եւ ուրախ եղիցին։ 4 Մեծ արարէք զՏէր ինեւ, եւ բարձր արասցուք զանուն նորա ի միասին։ 5 Խնդրեցի ի Տեառնէ եւ լուաւ ինձ, յամենայն նեղութենէ իմմէ փրկեաց զիս։ 6 Մատիք առ Տէր եւ առէք զլոյս, եւ երեսք ձեր մի՛ ամաչեսցեն։ 7 Այս աղքատ կարդաց առ Տէր, եւ Տէր լուաւ սմա, յամենայն նեղութենէ սորա փրկեաց զսա։ 8 Բանակ հրեշտակաց Տեառն շուրջ է՝՝ զերկիւղածովք իւրովք, եւ պահէ զնոսա։ 9 Ճաշակեցէք եւ տեսէք՝ զի քաղցր է Տէր, երանեալ է այր որ յուսայ ի նա։ 10 Երկերուք ի Տեառնէ ամենայն սուրբք նորա, զի ոչ ինչ է պակասութիւն երկիւղածաց նորա։ 11 Մեծամեծք աղքատացան եւ քաղցեան, բայց ոյք խնդրեն զՏէր՝ մի՛ պակասեսցէ ի նոցանէ ամենայն բարութիւն։ 12 Եկայք, որդիք իմ, եւ լուարուք ինձ, եւ զերկեւղ Տեառն ուսուցից ձեզ։ 13 Ո՞վ է մարդ որ կամի զկեանս, սիրէ զաւուրս իւր տեսանել ի բարութեան։ 14 Լռեցո զլեզու քո ի չարութենէ, եւ շրթունք քո մի՛ խօսեսցին զնենգութիւն։ 15 Խոտորեա ի չարէ եւ արա զբարի, խնդրեա զխաղաղութիւն եւ երթ զհետ նորա։ 16 Աչք Տեառն ի վերայ արդարոց, եւ ականջք նորա ի վերայ աղօթից նոցա։ 17 Երեսք Տեառն ի վերայ չարագործաց, սատակել յերկրէ զյիշատակս նոցա։ 18 Կարդացին արդարք առ Տէր՝ եւ Տէր լուաւ նոցա, յամենայն նեղութենէ նոցա փրկեաց զնոսա։ 19 Մերձ է Տէր առ այնոսիկ որ մաշեալ են սրտիւք, եւ զխոնարհս հոգւով կեցուցանէ։ 20 Բազում նեղութիւնք են արդարոց, յամենայնէ փրկէ զնոսա Տէր. 21 եւ պահէ զամենայն ոսկերս նոցա, եւ մի ի նոցանէ մի՛ փշրեսցի։ 22 Մահ մեղաւորի չար է՝՝, բայց որ ատեայ զարդարն՝ զղջասցի։ 23 Փրկէ Տէր զանձինս ծառայից իւրոց, մի՛ զղջասցին ամենեքեան ոյք յուսացեալ են ի նա։ |