Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 23 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԻԳ (ԻԴ)
Սաղմոս Դաւթի. միաշաբաթուն։

1 Տեառն է երկիր լրիւ իւրով, աշխարհ եւ ամենայն բնակիչք նորա։

2 Նա ինքն ի վերայ ծովու հիմունս արկ նմա, ի վերայ գետոց պատրաստեաց զնա։

3 Ո՞վ ելցէ ի լեառն Տեառն, կամ ո՞վ կացցէ ի տեղւոջ սրբութեան նորա։

4 Որ սուրբ է ձեռօք եւ ամբիծ սրտիւ, որ ոչ առ զնանրութիւնս յանձն իւր, եւ ոչ երդուաւ նենգութեամբ ընդ ընկերի իւրում՝՝։

5 Սա առցէ զօրհնութիւն ի Տեառնէ, զողորմութիւն յԱստուծոյ փրկչէ իւրմէ։

6 Այս ազգ է որ խնդրէ զՏէր, խնդրէ տեսանել զերեսս Աստուծոյ Յակովբայ։

7 Համբարձէք, իշխանք, զդրունս ձեր ի վեր, համբարձցին՝՝ դրունք յաւիտենից, եւ մտցէ Թագաւոր փառաց։

8 Ո՞վ է սա Թագաւոր փառաց, Տէր հզօր զօրութեամբ իւրով, Տէր հզօր ի պատերազմի։

9 Համբարձէք, իշխանք, զդրունս ձեր ի վեր, համբարձցին՝՝ դրունք յաւիտենից եւ մտցէ Թագաւոր փառաց։

10 Ո՞վ է սա Թագաւոր փառաց, Տէր զօրութեանց. սա ինքն է Թագաւոր փառաց։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ