Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 21 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԻԱ (ԻԲ)

1 Ի կատարած. վասն առաւօտին օգնականութեան՝՝. Սաղմոս Դաւթի։

2 Աստուած, Աստուած իմ, նայեաց առ իս՝՝, ընդէ՞ր թողեր զիս. հեռի եղեր ի փրկութենէ իմմէ՝ վասն բանից յանցանաց իմոց՝՝։

3 Աստուած իմ, ի տուէ կարդացի առ քեզ, եւ ինձ ոչ լուար. ի գիշերի՝ եւ ինձ ոչ անսացեր։

4 Դու ի սուրբս բնակեալ ես, գովեալդ յԻսրայելի՝՝։

5 Ի քեզ յուսացան հարքն մեր, յուսացան ի քեզ եւ փրկեցեր զնոսա։

6 Առ քեզ աղաղակեցին եւ կեցին, ի քեզ յուսացան եւ ոչ ամաչեցին։

7 Այլ ես որդն եմ եւ ոչ եմ մարդ, նախատինք մարդկան եւ արհամարհանք ժողովրդոց։

8 Ամենեքեան որ տեսանէին զիս արհամարհէին զինեւ, խօսէին շրթամբք եւ շարժէին զգլուխս իւրեանց։

9 Յուսացաւ ի Տէր եւ փրկեսցէ զնա, կեցուսցէ զնա զի կամի զնա։

10 Դու ես որ հաներ զիս յարգանդէ, յոյս իմ ի ստեանց մօր իմոյ։

11 Ի քեզ անկայ ես յարգանդէ, յորովայնէ մօր իմոյ, դու ես Աստուած իմ։

12 Մի՛ ի բացեայ առնիր յինէն, զի նեղութիւնք մերձեալ են, եւ ոչ ոք է որ օգնէ ինձ։

13 Շուրջ եղեն զինեւ զուարակք բազումք, եւ ցուլք գէրք պաշարեցին զիս։

14 Բացին ի վերայ իմ զբերանս իւրեանց, որպէս առեւծ զի մռնչէ եւ յափշտակէ։

15 Ես որպէս զջուր հեղայ, եւ ցրուեցան ամենայն ոսկերք իմ, եւ եղեւ սիրտ իմ որպէս մոմ հալեալ ի մէջ որովայնի իմոյ։

16 Չորացաւ որպէս խեցւոյ զօրութիւն իմ, լեզու իմ ի քիմս իմ կցեցաւ, եւ ի հող մահու իջուցին զիս։

17 Շուրջ եղեն զինեւ շունք բազումք, եւ ժողովք չարաց պաշարեցին զիս։

18 Ծակեցին զձեռս իմ եւ զոտս իմ, եւ թուեցին զամենայն ոսկերս իմ. նոքա հայեցան եւ տեսին զիս։

19 Բաժանեցին զհանդերձս իմ ի մէջ իւրեանց, եւ ի վերայ պատմուճանի իմոյ վիճակս արկանէին։

20 Դու, Տէր, մի՛ հեռի առներ զօգնականութիւն քո յինէն, եւ, Տէր, յօգնել ինձ նայեաց՝՝։

21 Փրկեա ի սրոյ զանձն իմ, եւ ի ձեռաց շանց զմիամօրութիւն իմ։

22 Փրկեա զիս ի բերանոյ առիւծու, յեղջերէ միեղջերւոյ զխոնարհութիւն իմ՝՝։

23 Պատմեցից զանուն քո եղբարց իմոց, ի մէջ եկեղեցւոյ օրհնեցից զքեզ։

24 Երկիւղածք Տեառն, օրհնեցէք զՏէր. ամենայն զաւակն Յակովբեան փառաւոր արասցեն զնա. եւ երկիցէ ի Տեառնէ ամենայն զաւակն Իսրայելի։

25 Զի ոչ արհամարհեաց եւ ոչ անարգեաց Տէր զաղօթս աղքատիս, եւ ոչ դարձոյց զերեսս իւր յինէն, այլ ի կարդալ իմում առ նա լուաւ ինձ։

26 Ի քէն է գովութիւն իմ, յեկեղեցիս մեծս օրհնեցից զքեզ՝՝. զուխտս իմ կատարեցից առաջի ամենայն երկիւղածաց նորա։

27 Կերիցեն տնանկք եւ յագեսցին, օրհնեսցեն զՏէր ոյք խնդրեն զնա. կեցցեն սիրտք նոցա յաւիտեանս յաւիտենից։

28 Յիշեսցեն եւ դարձցին առ Տէր ամենայն ծագք երկրի. երկիր պագցեն նմա ամենայն տոհմք ազանց։

29 Զի Տեառն է արքայութիւն, եւ նա տիրէ ի վերայ ամենայն հեթանոսաց։

30 Կերան եւ երկիր պագին նմա ամենայն պարարտք երկրի. առաջի նորա անկցին ամենեքեան որ իջանեն ի հող։

31 Անձն իմ նովաւ կեայ, եւ զաւակ իմ՝՝ ծառայեսցէ նմա։

32 Պատմեսցի զՏեառնէ ազգի որ գալոցն է. պատմեսցեն զարդարութիւն նորա ժողովրդեան որ ծնանելոցն իցէ, զոր արար Տէր՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ