ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 136 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ՃԼԶ (ՃԼԷ) Սաղմոս Դաւթի. ի ձեռն Երեմիայի. աննշան յԵբրայեցւոցն։՝՝ 1 Առ գետս Բաբելացւոց՝ անդ նստէաք, եւ լայաք որպէս յիշեցաք մեք անդ զՍիոն։ 2 Ի մէջ ուռեաց նոցա կախեցաք զկտակարանս մեր։ 3 Անդ հարցանէին գերիչք մեր զբանս օրհնութեան, գերեվարք մեր ստիպէին զմեզ եւ ասէին. Օրհնեցէք մեզ յօրհնութենէն Սիոնի։ 4 Իսկ զիա՞րդ օրհնեսցուք զօրհնութիւնս Տեառն յերկիր օտար։ 5 Եթէ մոռացայց զքեզ, Երուսաղէմ, մոռասցի զիս աջ իմ։ 6 Կցեսցի լեզու իմ ի քիմս իմ՝ թէ ոչ յիշեցից զքեզ, թէ ոչ նախ նուագեցից զքեզ, Երուսաղէմ, սկիզբն՝՝ ուրախութեան իմոյ։ 7 Յիշեա, Տէր, զորդիսն Եդովմայ՝ յաւուրսն Երուսաղեմի, ոյք ասէին. Քակեցէք, քակեցէք, մինչեւ ի հիմն հասուցէք։ 8 Դուստր Բաբելացւոց թշուառական, երանի՛ որ հատոյց զհատուցումն քո զոր դու մեզ հատուցեր. 9 երանի՛ որ կալաւ զմանկունս քո եւ եհար զքարի։ |