ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 135 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ՃԼԵ (ՃԼԶ) 1 Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է. զի յաւիտեան է ողորմ նորա։ 2 Խոստովան եղերուք Աստուծոյ աստուծոց, զի յաւիտեան է ողորմ նորա։ 3 Խոստովան եղերուք Տեառն տերանց, զի յաւիտեան է ողորմ նորա։ 4 Արար զսքանչելիս մեծամեծս միայն, զի յաւիտեան է ողորմ նորա։ 5 Զերկինս արար իմաստութեամբ իւրով, զի յաւիտեան է ողորմ նորա։ 6 Հաստատեաց զերկիր ի վերայ ջուրց, զի յաւիտեան է ողորմ նորա։ 7 Արար զլուսաւորս մեծամեծս միայն, զի յաւիտեան է ողորմ նորա։ 8 Զարեգակն արար իշխանական տուընջեան, զի յաւիտեան է ողորմ նորա. 9 զլուսին եւ զաստեղս՝ իշխանական գիշերոյ, զի յաւիտեան է ողորմ նորա։ 10 Եհար զերկիրն Եգիպտացւոց անդրանկօք իւրովք հանդերձ, զի յաւիտեան է ողորմ նորա. 11 եւ եհան զԻսրայէլ ի միջոյ նորա, զի յաւիտեան է ողորմ նորա. 12 ի ձեռն բարձր եւ ի բազուկ իւր հզօր, զի յաւիտեան է ողորմ նորա։ 13 Եհերձ զծովն մեծ եւ բաժանեաց յերկուս մասունս, զի յաւիտեան է ողորմ նորա. 14 եւ անցոյց զԻսրայէլ ընդ մէջ նորա, զի յաւիտեան է ողորմ նորա։ 15 Ընկղմեաց զփարաւոն եւ զզօրս իւր ի ծով Կարմիր, զի յաւիտեան է ողորմ նորա։ 16 Եհան զժողովուրդ իւր յանապատ, զի յաւիտեան է ողորմ նորա։ 17 Եհար զթագաւորս մեծամեծս, զի յաւիտեան է ողորմ նորա։ 18 Եւ սպան զթագաւորս հզօրս, զի յաւիտեան է ողորմ նորա. 19 զՍեհովն թագաւոր Ամովրհացւոց, զի յաւիտեան է ողորմ նորա. 20 զՈվգ թագաւոր Բասանու, զի յաւիտեան է ողորմ նորա. 21 ետ զերկիր նոցա ի ժառանգութիւն, զի յաւիտեան է ողորմ նորա. 22 ժառանգութիւն Իսրայելի ծառայի իւրոյ, զի յաւիտեան է ողորմ նորա։ 23 Յիշեաց զմեզ Տէր ի խոնարհութեան մերում, զի յաւիտեան է ողորմ նորա։ 24 Եւ փրկեաց զմեզ ի ձեռաց թշնամեաց մերոց, զի յաւիտեան է ողորմ նորա։ 25 Ո տայ կերակուր ամենայն կենդանեաց, զի յաւիտեան է ողորմ նորա։ 26 Խոստովան եղերուք Աստուծոյ երկնաւորի, զի յաւիտեան է ողորմ նորա։ |