Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 128 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԻԸ (ՃԻԹ)
Օրհնութիւնք աստիճանաց։

1 Բազում անգամ մարտեան ընդ իս ի մանկութենէ իմմէ, ասասցէ Իսրայէլ.

2 բազում անգամ մարտեան ընդ իս ի մանկութենէ իմմէ, եւ ինձ ոչ յաղթեցին։

3 Զթիկունս իմ հարին մեղաւորք, ընդ երկար արարին զանօրէնութիւնս՝՝ իւրեանց։

4 Տէր արդար է, խորտակէ զուլն մեղաւորաց։

5 Ամաչեսցեն եւ յետս դարձցին ամենեքեան ոյք ատեան զՍիոն։

6 Եղիցին նոքա որպէս խոտ տանեաց, որ մինչչեւ ի բուռն եկեալ՝ չորացաւ.

7 ուստի ոչ ելից զբուռն իւր հնձօղն, եւ ոչ զգիրկս իւր՝ որ զորայն ժողովէր։

8 Ոչ ասացին ամենեքեան ոյք անցանէին առ նոքօք, թէ՝ Օրհնութիւն Տեառն ընդ ձեզ, եւ օրհնեցաք զձեզ յանուանէ Տեառն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ