ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 115 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ՃԺԵ Ալէլուիա։՝՝ 1 Հաւատացի զոր եւ խօսեցայ, եւ ես խոնարհ եղէ յոյժ։ 2 Ես ասացի ի զարմանալ իմում, թէ՝ Ամենայն մարդ սուտ է։ 3 Զի՞նչ տաց տրիտուր Տեառն, ընդ ամենայնի զոր եւ ետ ինձ։ 4 Բաժակ փրկութեան ընկալայց, եւ զանուն Տեառն կարդացից։ 5 Զաղօթս իմ Տեառն տաց առաջի ամենայն ժողովրդեան նորա։ 6 Պատուական է առաջի Տեառն մահ սրբոց իւրոց։ 7 Ո՛ Տէր, ես ծառայ քո եմ, ծառայ եւ որդի աղախնոյ քո. հատեր զկապանս իմ։ 8 Քեզ մատուցից պատարագ օրհնութեան, եւ զանուն Տեառն կարդացից։ 9 Զաղօթս իմ Տեառն տաց առաջի ամենայն ժողովրդեան նորա, 10 ի գաւիթս տան Տեառն, եւ ի մէջ քո, Երուսաղէմ։ |