Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 114 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԺԴ (ՃԺԶ)
Ալէլուիա։

1 Սիրեցի զի լուիցէ Տէր զձայն աղօթից իմոց.

2 զի խոնարհեցոյց զունկն իւր առ իս, եւ ես յաւուրս իմ կարդացի առ նա։

3 Շրջեցան զինեւ երկունք մահու, եւ վիշտք դժոխոց գտին զիս. զնեղութիւն եւ զանձկութիւն գտի.

4 եւ զանուն Տեառն կարդացի. ո՛ Տէր, փրկեա զանձն իմ.

5 ողորմած եւ արդար է Տէր Աստուած մեր.

6 ողորմի եւ պահէ զտղայս Տէր, ես խոնարհ եղէ եւ Տէր կեցոյց զիս։

7 Դարձ, անձն իմ, ի հանգիստ քո, զի Տէր օգնեաց քեզ։

8 Փրկեաց զանձն իմ ի մահուանէ, զաչս իմ յարտասուաց, եւ զոտս իմ ի գայթակղութենէ։

9 Հաճոյ եղէց՝՝ առաջի Տեառն յերկրին կենդանեաց։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ