Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 110 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԺ (ՃԺԱ)
Ալէլուիա։

1 Խոստովան եղէց քեզ, Տէր, բոլորով սրտիւ իմով ի խորհուրդս ուղղոց, ի ժողովուրդս։

2 Մեծ են գործք Տեառն, եւ քննեալ են յամենայնի կամք նորա։

3 Խոստովանութիւն՝՝ եւ վայելչութիւն են գործք նորա, արդարութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից։

4 Յիշատակ արար սքանչելեաց իւրոց ուղղոց. ողորմած գթած է Տէր։

5 Կերակուր տայ երկիւղածաց իւրոց. յիշեաց յաւիտենից զուխտ իւր։

6 Զզօրութիւն գործոց իւրոց պատմեաց ժողովրդեան իւրում, տալ նոցա զժառանգութիւն հեթանոսաց.

7 եւ գործք ձեռաց նորա արդարութիւն եւ իրաւունք են. հաւատարիմ են յամենայնի պատուիրանք նորա,

8 հաստատեալ են յաւիտեանս յաւիտենից, արարեալ են ճշմարտութեամբ եւ ուղղութեամբ։

9 Փրկութիւն առաքեաց Տէր ժողովրդեան իւրում, պատուիրեաց յաւիտենից զուխտ իւր. սուրբ եւ ահեղ է անուն նորա։

10 Սկիզբն զգօնութեան երկեւղ Տեառն, իմաստութիւն բարի ամենեցուն որ առնեն զնա, եւ օրհնութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:



ကြော်ငြာတွေ